ՌԴ գլխավոր դատախազը Երևանից ուղևորվել է Բաքու
1 րոպեի ընթերցում
![ՌԴ գլխավոր դատախազը Երևանից ուղևորվել է Բաքու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048475.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևանից ուղևորվել է Բաքու, որտեղ նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ՌԴ գլխավոր դատախազությունը:
Կրասնովն այսօր Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
Վարչապետի հետ հանդիպմանը ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Կրասնովն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով: