Լեմս Ներսիսյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կներկայացնի «Էրգիր Ավետյաց» ցուցահանդեսը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր,

մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանը կներկայացնի «Էրգիր Ավետյաց» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Ցուցադրությունը ներկայացնում է 1915 թվականի թուրքական ոճիրներին և Հայոց ցեղասպանությանն առնչվող աներևակայելի ողբերգական իրողությունները՝ օտարերկրյա նշանավոր քաղաքական գործիչների, պատմաբանների, ճանապարհորդների, իրավաբանների, գրողների մեկնաբանություններով:Ցուցադրությանը ներկայացված Արևմտյան Հայաստանի բնանկարները և մեկնությունները՝ ներկայացնում են Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման իրական դրդապատճառները:

«Էրգիր ավետյաց ցուցադրությունը» ևս հերթական անգամ ի լուր աշխարհի դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և հատուկ արձանագրում, որ այն արդեն ճանաչված իրողություն է միջազգային հանրության և ամրագրված առաջադեմ և քաղաքակիրթ հասարակության կողմից:

Ցուցադրությունը կտևի տասը օր:

Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագրծություները ցուցադրվել են Ֆրանսիայում և Ստրասբուրգում:

Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի նկարիչների միության և «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Հայերեն Русский

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից

Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս