Հասարակական

Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են ՌԴ

1 րոպեի ընթերցում

Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Մարինա Տոմիլովայի հետ:

ՀՀ ԿԳՄՍ բարձրաստիճան ներկայացուցիչները նաև ներկա կլինեն այդ օրերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որին Հայաստանը ներկայացված է 14 մարզիկներով: Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցավայրից կհետևեն մեր մարզիկների ելույթներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում