Պետությունը գյուղատնտեսական կոոպերատիվների համար ստեղծում է ավելի բարենպաստ հարկային միջավայր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գյուղատնտեսական կոոպերատիվները ևս կկարողանան օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամերի գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացնելիս Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենսգրքով վերանայել մի կարգավորում, որն, ըստ էության, աղավաղումներ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող առանձին տնտեսությունների համար, և դրանով իսկ խոչընդոտ է դառնում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման համար: «Գործող Հարկային օրենսգրքով արտոնություն է նախատեսված բոլոր այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքը վաճառվում է անմիջապես արտադրողի կողմից: Բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական կոոպերատիվն իր անդամների կողմից արտադրած գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն է կազմակերպում, գործող օրենսդրությամբ՝ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ իրացնողն արտադրողը չէ»,-ասաց Պողոսյանը:

Օրենքի նախագծով ամրագրվում է այն նորմը, որ բոլոր այն դեպքերում, երբ կոոպերատիվը կազմակերպում է իր անդամների արտադրած արտադրանքի իրացումը, օրենսգրքի կիրառության իմաստով կոոպերատիվն է համարվում արտադրող, որ արտոնությունը կիրառելի լինի:

Հաճախ գյուղատնտեսական կոոպերատիվները դրամաշնորհներ են ստանում միջազգային կազմակերպություններից, և որևէ առանձնահատուկ կարգավորման բացակայության պայմաններում այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են ճանաչվում ստացման տարում ՝ անկախ նրանից, թե այդ գումարները ծախսվել են, թե ոչ: «Այս պարագայում մենք ապավինել ենք Հարկային օրենսգրքով նախատեսված մի կարգավորման, որը հնարավորություն է տալիս անհատույց ստացված դրամական միջոցները միանգամից չդիտարկել որպես շահութահարկով հարկման նպատակով որպես եկամուտ, այլ հաշվառել այնպես, ինչպես կհաշվառվեն այլ ակտիվները»,-ասաց Պողոսյանը:

Որոշակիորեն լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի շրջանակը, որը ազատվում է շահութահարկից, կներառվի նաև գոմեշաբուծությունը:

Հայերեն

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս