Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգային հարցերի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարության կյանքի կոչմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, մեր կողմից փոխվարչապետ Օվերչուկը հանձնաժողովի նախագահն է: Խոսք է գնում նաև ինտեգրացիոն գործընթացների մասին, քանի որ մենք սերտ տնտեսական փոխգործակցության մեջ ենք թե՛ Հայաստանի հետ, թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Եվ իհարկե, այն, թե ինչպես է իրականացվում Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարությունը, ինչպես է տարածաշրջանում ընթանում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու ապաշրջափակումը»,- նշել է Պեսկովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ապրիլի 7-ին:

Հայերեն English Русский

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել