Նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որի նպատակներից է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրմանը, այդ ռեեստրում ներառված տեղեկատվության բովանդակությանը և ԿԲ-ի խորհրդի լիազորություններին՝ սահմանել ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, տեղեկությունների, այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրման կարգը և ժամկետները»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունը բխում է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից: Այն միտված է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված ընթացակարգերի բարելավման և արդյունավետության բարձրացմանը: Կենտրոնացված ռեեստրը թույլ է տալու հետագայում նաև զարգացնել տարբեր նորարարական գաղափարներ՝ կապված քաղաքացիների հաշիվների ավտոմատացաման, հետագայում նաև թվային արժույթի ներդրման հարցում:

«Ըստ էության, կենտրոնացված տվյալների բազա է լինում հաշիվների վերաբերյալ: Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսակետից արդյունավետությունը կայանում է նրանում, որ տարբեր տեսակի վերլուծությունների և իրավապահ մարմինների հետ հաղորդակցության ժամանակ կասկածի կամ գործողության առարկա չդառնան բոլոր հաշիվներն ու բանկերը, այլ այդ ռեեստրի միջոցով ուղղակի սելեկտիվ այն հաշիվները հավաքագրվեն, որոնք խնդրո առարկա են, և դրանց հետ կապված իրականացնեն գործողություններ»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Նա վստահեցրեց, որ սկզբնական մնացորդի, ընթացիկ շարժերի, վերջնական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու և չի պահվելու: Ռեսստերը ստեղծվելու է ԿԲ-ում:

Հայերեն Русский

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը

Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Անիի համայնքապետարանը օտարման է ներկայացնում մետաղյա խողովակներ և հեղուկ վառելանյութի մետաղական տարրաներ

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը