Բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռաբլուր զինվորական պանթեոնում2016 թվականի ապրիլի 2-ին մեկնարկած քառօրյա պատերազմի, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակինհարգանքի տուրք են մատուցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբապրիլի 2-ին Եռաբլուր պանթեոն են այցելել նաևբարձրագույն սպայակազմը:
«Այսօր ողբում ենք ու հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր, կատարելով իրենց առջև դրված խնդիրը, նահատակվեցին հանուն Հայրենիքի թե 2016 թվականի քառօրյա, թե վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում: Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, ապա վերջին 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար: Մենք կարող էինք Արցախն ամբողջությամբ կորցնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նշեց Արտակ Դավթյանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։
Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։Ապրիլի ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել էավելի քան 100 զինծառայող: