Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ից 13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստԷդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, 2021-ին ևս միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տ.) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված ցանկացած գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայանագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների, ինչպես նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների համար:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթիֆեյսբուքյան էջինմինչև մայիսի 10-ը՝ կցելով անձնագրի պատճենը,հայտաձևը, նաև ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր (ընթերնելի) տարբերակով): Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 8-ն է:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Հայերեն

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին