Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ընտանիքին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավ ապրեցի՝ լսելով, որ մահացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո (Կարապետ) Քաբաբջյանը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով ու անսահման լավատեսությամբ համակված ծառայում էր Հայրենիքի զարգացման ու զորացման, աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների միավորման ու միասնականության ամրապնդման, երիտասարդության հայեցի դաստիարակության և հայրենադարձության վեհ գործին:

Մեծ ճանաչում ունենալով Հայրենիքում և Սփյուռքում՝ նա իրականացնում էր ազգանպաստ գործունեություն, անում էր հնարավորն Արցախի միջազգային ճանաչման, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ՝ իր անուրանալի ավանդը բերելով այստեղ բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը:

Կարո Քաբաբջյանն արժանիորեն վայելում է արցախցիների սերն ու հարգանքը: Նրա հայրենանվեր ջանքերը բարձր են գնահատվել: Արցախին մատուցած ծառայությունների համար Կարո Քաբաբջյանն արժանացել է պետական բարձր պարգևների:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա կուսակից ընկերներին ու հազարավոր սաներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:

Մեծ հայի ու հայրենասերի անունը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ՝ օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար:

«Հզոր հայրենիքի կերտումը հնարավոր է միայն յուրաքանչյուրիս՝ հայրենիքում ապրելու, աշխատելու և ընտանիք ստեղծելու գրավականով»,- վստահ էր Կարո Քաբաբջյանը»։

Հայերեն Русский

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան