Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սպասվող ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում կընդգրկվեն նոր մարդիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Նախընտրական բոլոր աշխատանքները կատարվում են, թե Երևանում, թե մարզերում աշխատանքները սկսել ենք»,- ասաց Սիմոնյանը:

Նա «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ հետագա աշխատանքը անհնար համարեց: «Իսկ մնացածի հետ կապված կարող եմ ասել, որ մեր գործընկերների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, շարունակելու են իրենց աշխատանքը: Մի մասը կարող է գործադիրում շարունակել: Բայց մեր թիմը, որը կուռ մնաց այս ցնցումներից հետո, շարունակելու է միասին աշխատել»,- ասաց Սիմոնյանը:

Թե ցուցակում ովքեր կլինեն, նա նշեց, որ կոնկրետ որևէ մեկի անունը տալ չի կարող: «Բայց նաև չեմ բացառում, որ կարող են նոր մարդիկ լինել մեր ցուցակում»,- նշեց Սիմոնյանը:

Հարցին, թե ընտրությունների դաշինքով կգնան, թե՞ ոչ, Սիմոնյանն ասաց, կարծում է, որ ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով գնալն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում