Մշակույթ

«Արամ Խաչատրյան» համերգասրահն ամեն երկուշաբթի հյուրընկալ դռները կբացի դպրոցականների առաջ

1 րոպեի ընթերցում

«Արամ Խաչատրյան» համերգասրահն ամեն երկուշաբթի հյուրընկալ դռները կբացի դպրոցականների առաջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 12-ից ամեն երկուշաբթի ժամը 15։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր այն դպրոցականների առջև, ովքեր կարևորում են դասական երաժշտության հետ կենդանի հաղորդակցությունը, ցանկանում են բացահայտել նվագախմբային սիմֆոնիկ երաժշտության գաղտնիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Ռուբեն Ասատրյանը պատրաստ են երեխաների համար ստեղծել այն առանձնահատուկ մթնոլորտը, որտեղ նրանք կկարողանան լսել, տեսնել, սովորել և, իհարկե, վայելել դասական երաժշտություն։

Ապրիլի 12-ին կայանալիք «Դո-ից Սի» համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի,

Մոցարտի, Կարեն Խաչատրյանի,

Բախի ստեղծագործությունները:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 4-9-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարության Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի միջոցով՝ անվճար հիմունքներով: Ծրագրի մասնակից կարելի է դառնալ նաև՝ ձեռք բերելով տոմսեր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում