Արցախ

Արցախի ԱԺ նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը ՀՀ արտաքին գերատեսչության և ԱՀ խորհրդարանի ղեկավարները, մասնավորապես, խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին:

Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած հայկական կրոնական և պատմամշակույթային ցեղասպանությունը, այս առումով կարևորել արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը:

Հանդիպմանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է.«Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցակցումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ:Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում