Արցախ

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են պատերազմի ընթացքում քաղաքացիների գույքի կորուստների փոխհատուցման հարցերը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են պատերազմի ընթացքում քաղաքացիների գույքի կորուստների փոխհատուցման հարցերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին պատերազմի ընթացքում քաղաքացիների ունեցած անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցման հարցերի քննարկման նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, կորուստների ծավալները շատ մեծ են, և այս առումով քաղաքացիների ակնկալիքները պետք է ձևավորվեն պետության հնարավորություններին­ համահունչ: Նախագահը հանձնարարել է պետական լիազոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հստակեցնել քաղաքացիների կրած գույքային վնասները և վերջնական տեսքի բերել փոխհատուցման եղանակներին վերաբերող առաջարկները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում