ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում կամ դա գովաբանում է. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի արձագանքը լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ սխալ է համարում, սակայն հորդորում է զուգահեռներ չանցկացնել նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքին:

Ուրիխանյանը հիշեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և լրագրողի միջև միջադեպի մասին: «Եվ դրանից հետո նախարարը սեփական թիմից որևէ մի դատապարտող դիրքորոշման չարժանանա՞, բացարձակապես յուրահատուկ իրավիճակ է»,-նշեց նա ու հորդորեց լրագրողներին զգույշ լինել:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց. «Շատ բարձր մակարդակով քննադատվել է, ես նույնպես այդ մասին խոսել եմ և հիմա էլ եմ ասում, որ բռնությունը՝ մասնավորապես լրագրողների նկատմամբ, անընդունելի է: Իսկ այն փորձը, որն արվում է՝ ներկայացնելու, զուգահեռներ անցկացնելու նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ, անհաջողության է մատնվելու: Այո, իմ գործընկերոջ արձագանքը շատ սխալ էր, բայց միևնույն ժամանակ այդ փորձերը չեն ստացվելու»:

Նա հորդորեց նախընտրական դիվիդենտ շահելու համար իր գործընկերներին չփորձել պախարակել և դրա համար չփորձել օգտագործել լրագրողական համայնքը:

«ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում կամ բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է»,-նշեց ԱԺ փոխնախագահն ու հորդորեց չշահարկել:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Դեպքի առնչությամբ լրագրող Փայլակ Ֆահրադյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ սրճարաններից մեկում տեսել է նախարար Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում, Արշակյանը պատասխանել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Ըստ լրագրողի՝ դրանից հետո նախարարը խնդրել է անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Միջադեպին անդրադարձել է նաև նախարարը:

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ