Վարչապետը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի:

Պատմական խոր արմատներ ունեցող մեր երկու բարեկամ ժողովուրդների փոխշահավետ համագործակցությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո:

Վստահ եմ, որ կկարողանանք առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Թող այս հինավուրց տոնը խաղաղություն և բարեկեցություն բերի բարեկամ Իրանին:

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները պարտավորեցնում են առավել մեծ ջանքեր գործադրելու երկկողմ ծրագրերի շուտափույթ իրագործման համար:

Համոզված եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունները կօգտագործենք մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների շահերն առաջ մղելու համար:

Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Հայերեն العربية English Français Русский

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար