Լույս է տեսել Արա Քեթիպեանի «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905-1921)» գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում մարտի 19-ին տեղի ունեցավ ավստրալահայ գրականագետ Արա Քեթիպեանի «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ («Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press») անգլալեզու գրքի շնորհանդեսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրքում ներկայացվում է ամերիկյան առաջատար վեց թերթերում («Նյու Յորք Թայմս», «Բոստոն Դեյլի Գլոբ», «Չիկագո Տրիբյուն», «Քրիստիան Սայենս Մոնիտոր», «Լոս Անջելես Թայմս», «Վաշինգտոն Փոստ») 1905-1921 թթ. հայերի դեմ թաթարների ագրեսիայի մասին պատմող հրապարակումները:

«Գրքում ներկայացված է Անդրկովկասում թաթարների հարձակումները հայերի վրա, մասնավորապես` Բաքվում, Շուշիում, Նախիջևանում և Զանգեզուրում: Գրքում հիշատակվում են նաև այլ շրջանների վրա հարձակումների մասին, սակայն կենտրոնացել եմ Անդրկովկասի վրա»,- ասաց Արա Քեթիպեանը:

Ըստ գրականագետի` իր նպատակն է ցույց տալու, որ ադրբեջանցիների հարձակումները նոր չեն, և Խորհրդային Միության կազմավորումից առաջ էլ նրանք հայերի դեմ հարձակումներ էին իրականացնում:

«Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ միջազգային մամուլը և վերլուծաբանները անդադար գրում էին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո է հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել: Ես ցանկացել եմ ցույց տալ, որ այդ հարցը շատ ավելի հին է, և պատմությունը կրկնվում է: Այն ժամանակ էլ թուրքերը համագործակցություն էին թաթարների հետ ընդդեմ հայերի, միջազգային հանրության անտարբեր էր և որպես հարցի լուծման տարբերակ առաջ էր մղվում տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»,- ընդգծեց Քեթիպեանը:

Արա Քեթիպեանը «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն. Հաղոդումներ ամերիկյան մամուլում» («The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press») բազմահատորյակի համահեղինակն է:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան