Սերգեյ Լավրովը Երեւանում քննարկելու է Կովկասի իրադրությունը եւ երկկողմ կապերի զարգացումը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանում է Երեւան: Նա Հայաստանի ղեկավարության հետ քննարկելու է Կովկասի իրադրությունը եւ երկկողմ կապերի զարգացումը: Ինչպես հաղորդել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդ Յակովենկոն, բանակցություններում հատուկ ուշադրություն կդարձվի «Կովկասի իրադրության առողջացմանը, այնտեղ պահպանվող հակամարտությունների կարգավորմանը նպատակամղված ջանքերի կոորդինացմանըե: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, նա նշել է, որ Մոսկվան «որջունում է տարբեր մակարդակներով, նախ եւ առաջ նախագահների միջեւ, հայ-ադրբեջանական երկխոսության շարունակումըե: «Հակամարտության մասնակիցներն իրենք պետք է հասնեն փոխընդունելի լուծմանե,- ասել է Յակովենկոն եւ ավելացրել, որ «Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն օժանդակել դրան, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, եւ դառնալ ձեռքբերված համաձայնությունների երաշխավորըե: Բանակցություններում կարծարծվեն նաեւ «ռուս-հայկական փոխգործակցության խորացման հարցերը, մասնավորապես, Հայաստանի տրանսպորտային հիմնախնդիրները, վառելիքաէներգետիկական ոլորտին եւ ուղղակի տնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերըե: «Հայաստանի հետ հարաբերությունները վերջին տարիներին ռազմավարական ու դաշնակցային գործընկերության բնույթ են ստացելե,- արձանագրել է Յակովենկոն: Դիվանագետի խոսքով, «քննարկվելու է Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծովե:

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Բուլղարիայի Անտարկտիդայի արշավախմբի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը բևեռային հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն է. BTA

Ռուբիոն հերքել է Ուկրաինայի մեղադրանքները՝ կապված ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումների հետ

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը