Հասարակական

Ամուլսարի շահագործման հետ կապված որևէ որոշում դեռևս չկա. Ռոմանոս Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

Ամուլսարի շահագործման հետ կապված որևէ որոշում դեռևս չկա. Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի շահագործման հետ կապված ներկա դրությամբ որևէ որոշում դեռևս չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Ես ինքս մեծապես հենվելու եմ քրեական գործի վարույթով բացահայտված հնարավոր ապօրինությունների վրա, որով էլ կպայմանավորեմ իմ հետագա գործիքակազմերի իրականացումը՝ ՇՄԱԳ-ի հետ կապված կամ մնացած փորձաքննություններ։ Այս պահի դրությամբ, քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ, և օբյեկտիվ իրականությունը, որին սպասում ենք բոլորս, դեռևս հանրայնացված չէ, չեմ կարող մեկնաբանություն անել։ Բայց ես կարող եմ ձեզ երաշխավորել՝ եթե Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն ՇՄԱԳ-ը, մինչ այս տրամադրված վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն Լիդիան Արմենիայի ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես ինքս իմ լիազորություններով ամենախիստ հակադարձումը կանեմ։ Բայց եթե իրավական երկրում որևէ նման օբյեկտիվ իրականություն ի հայտ չգա, Շրջակա միջավայրի նախարարը որևէ մանդատ չունի՝ միջամտելու այդ գործընթացին, քանի որ տնտեսվարողն այս պահին տնօրինում է բոլոր այն թույլտվությունները, լիցենզիաները և ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունները, որն իրեն թույլ կտա շահագործելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում