Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինական ծրագիր է իրականացնում

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինական ծրագիր է իրականացնում

ԳՅՈՒՄՐԻ,17 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարանաշինական ծրագիր է իրականցնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը շահառուների ընտրությունը եւս հիմնադրամն է կատարում:

Մարտի 15-ին մեկնարկած ծրագրի վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ծրագրի շրջանակում կառուցվելու է 2բազմաբնակարանշենք՝յուրաքանչյուրում18բնակարան։ Բնակելիների շենքերի տանիքներին լինելու են արհեստանոց-արվեստանոցներ: Տարածքում կառուցվելու է նաև մանկապարտեզ: Շենքերն ապահովված են լինելու արևային համակարգերով: «Շահառուների ընտրությունը կատարվելու է կառուցապատմանը զուգահեռ՝ արդեն իսկ հիմնադրամում առկա հարյուրավոր դիմումների հիման վրա: Շահառուները պետք է համապատասխանեն ծրագրի շահառու հանդիսանալու համար նախատեսված չափորոշիչներին»,- նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի ու հանրային կապերի գծով խորհրդական Աշոտ Բարսեղյանը:

Բնակարանները սոցիալական են: Այս պահին ընթացքի մեջ են տարածքի երկրաբաշխական աշխատանքները:

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում