Ադրբեջանում ձերբակալել են ազգային հերոս Ռովշան Ակբարովին
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում ձերբակալել են ազգային հերոս Ռովշան Ակբարովին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046144.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Ակբարովը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գեներալ Ռովշան Ակբարովը մեղադրվում է 19 տարվա վաղեմության դիտավորյալ սպանության մեջ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ակբարովը 2001 թվականին Կիեւում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւի սպանության գործում կասկածյալներից մեկն է: