Հասարակական

Հայաստանում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակը կտաքանա 8-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակը կտաքանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մարտի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-19-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, մարտի 17-18-ն առանձին շրջաններում կդիտվի քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-19-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում