Պաշտոնական

Արմեն Սարգսյանը կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում