Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Սարգսյանի կողմից ճգնաժամից դուրս գալու հարթակի տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Սարգսյանի կողմից ճգնաժամից դուրս գալու հարթակի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ:

Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»,- գրել է Մուսինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում