Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում մարտի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հայտնաբերված աճյուններից 3-ը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս 3-ը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից: Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-մանրամասնում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝հավելելով, որ որոնումները կշարունակվեն վաղը՝ մարտի 11-ին:

Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:

Հայերեն Русский