Պաշտոնական

ՀՀ նախագահի աշխատակազմն անհիմն է համարում զինծառայության օրենքի հարցով ՍԴ դիմելու ժամկետի շահարկումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի աշխատակազմն անհիմն է համարում զինծառայության օրենքի հարցով ՍԴ դիմելու ժամկետի շահարկումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց՝ Հանրապետության նախագահի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ մեկնաբանություններին, պարզաբանումներին և վերլուծություններին: «Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է»,- ասվում է հայտարարության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմն անհիմն է համարում նման կարծիքները։ «Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմից նաև հայտնում են, Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում էր կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը և հայտարարել էր, որ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում