Արցախի սպառողական շուկայում նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է ավելի քան 4 տոկոս

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 4,3 տոկոս գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 7,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 1 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

Հրապարակված տեղեկագրի համաձայն, նախորդ՝ հունվար ամսվա համեմատ, փետրվարին սպառողական գների աճը կազմել է 1,3 տոկոս: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 1 տոկոսով իսկ ծառայությունների սակագները` 0,4 տոկոսով:

Ըստ դիտարկվող քաղաքների՝ սպառողական գների աճը 2021թվականի փետրվարին նախորդ տարվա համեմատ կազմել է Ստեփանակերտում` 3,6 տոկոս, Ասկերանում` 3,7 տոկոս, Մարտակերտում` 3,1 տոկոս, Մարտունիում՝ 1,5 տոկոս:
Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի