Տարածաշրջանային

Արման Թաթոյանը ներկա պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն չի պատկերացնում 

2 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանը ներկա պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն չի պատկերացնում 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկա պայմաններում հնարավոր չի համարում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը` նշելով, որ մինչև հայատյացությունը, սահմանային հարցերը, գերիների վերադարձի հետ կապված խնդիրները լուծում չստանան, այն իրատեսական չէ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Արման Թաթոյանը նշեց, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան ինքը համաձայն է Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությանը, բայց այս պայմաններում չի պատկերացնում նման բան։

«Իհարկե, պետք է խաղաղ ապրեն ազգերը, ժողովուրդները։ Մենք՝ հայերս, նույնպես տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ապրում ենք մեր երկրում, ամբողջ աշխարհում ենք մենք այդպես՝ հակված են այլ ազգի ներկայացուցիչների հետ ապրելու, բայց այս պայմաններում պատկերացնու՞մ եք խաղաղ գոյակցություն, ավելացրեք ընթացքում հոգեկան տառապանքները, որ Ադրբեջանը մտադրված պատճառում է, օրինակ՝ գերիների վերադարձի հարցը արհեստականորեն ձգձգելով։ Իրենք չգիտե՞ն, որ մեր ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, դա խոշտանգման ձև է, խաղում են հայ հասարակության էմոցիաների հետ։ Այդ հարցը տեսեք ինչքան է ազդում մեր երկրի վրա՝ լարվածություն առաջացնելով»,- ասաց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցերը պետք է լուծում ստանան, որովհետև առանց դրա միակողմանի խաղաղ գոյակցություն չի լինում՝ անընդհատ պատերազմի սպառնալիքի ներքո և արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններ լսելով։

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում