Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից,հանդիպմանը, որին մասնակցում էր կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը, քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա սոցիալ-տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Կառավարության ծրագրերին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան շրջանի խնդիրների՝ այսօր բազմակի ջանքեր են պետք ստեղծված իրավիճակի հետևանքները վերացնելու համար: Կարևորելով կառույցի դերը պետական գույքի կառավարման և բնակարանաշինության մեծածավալ ծրագրերի իրականացման գործում՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր աշխատակիցների կողմից ակնկալում է առավելագույն քրտնաջան, պատասխանատու, թափանցիկ և արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաև պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում