Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը՝ դեռ չարգելելով աշխատակիցների տեղաշարժը: Կեսօրից սկսած՝ նրանք նստել են շենքի մուտքի և դրան հարակից աստիճանների մոտ ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

Ծնողները նշում են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել, սակայն անորոշության մեջ սպասելն արդեն անհնարին է դարձել նրանց համար:

Ինչպես նախկինում, այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը՝ ծնողները նշեցին, որ դեռևս իրենց հարցերին պատասխաններ չեն տրվել, նրանք կրկին հանդիպում են ակնկալում վարչապետի հետ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը