Ժորա Սարգսյանի համերգով կտրվի հայկական մշակութային սոցիալական ցանցի` behappy.technology-ի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, կիթառահար, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը մարտի 6-ին Behappy.Technology օնլայն համերգների հարթակում կներկայացնի Բախի, Ջուլիանիի, Սկարլատիի, Դյուպլեսիի, Պիացոլայի, Գիլարդինոյի գործերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը հեռարձակվելու է աննախադեպ և նորհարթակի միջոցով, որի շնորհիվ տարբեր արտիստներ, խմբեր, անհատներ, կազմակերպություններ պարբերաբար հանրությանն են ներկայացնելու համերգներ, ինչպես նաև երաժշտական դասընթացներ, վարպետաց դասեր։

Հայ ուսանողների համար դասընթացներ կանցկացնեն եվրոպացի ճանաչված դասախոսները, իսկ տեղի մասնագետները հնարավորություն կստանան իրենց գիտելիքները փոխանցել արտերկրի ուսանողներին։ BeHappy.Technology մշակութային սոցիալական հարթակը հագեցած է նոր և յուրահատուկ տեխնոլոգիական գործիքակազմով։ Գրանցվելով այս հարթակում՝ մարդիկ կարող են ունկնդրել տարբեր առցանց միջոցառումներ, մասնակցել տարբեր առցանց դասերի, ինչպես նաև իրականացնել իրենց համերգների հեռարձակումը։

Հարթակը ներկայացնում է Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան։ Ժորա Սարգսյանի համերգով նշանավորվում է հարթակի գործունեության մեկնարկը։

Ժորա Սարգսյանն Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և այլ տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր է:Սարգսյանըեղելէբազումմիջազգայինփառատոնների, մրցույթների և ամառային ակադեմիայիգեղարվեստականղեկավարԳերմանիայում,ԻտալիայումԽորվաթիայում,Ռուսաստանում, Նիդերլանդներում, Հնդկաստանում,Հայաստանում,Վրաստանում: Վարպետության դասերով ու դասախոսություններով հանդես է եկել Համբուրգի, Քյոլնի, Ամստերդամի, Փարիզի, Նեապոլի, Բարսելոնայի, Զագրեբի, Սալոնիկի, Թբիլիսիի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տալլինի, Վիլնյուսի և այլ քաղաքների կոնսերվատորիաներում:Հանդես է եկել Կոնցերտգեբաու, Համբուրգի, Քյոլնի, Մոնտենեգրոյի, Վիվալդիի անվան կամերայինևայլնվագախմբերիհետ:ԱնսամբլներիկազմումորպեսկիթառահարհանդեսէեկելՍթինգիևԷնրիկեԻգլեսիասիհամերգներին:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում