Քաղաքական գործիչներին մեսիջ է հղված, որ նստեն բանակցային սեղանի շուրջ․ Փամբուխչյանը ԳՇ պետի հեռացումն անհրաժեշտ է համարում 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքականությամբ զբաղվող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է հեռացվի իր պաշտոնից, քաղաքական գործիչների կոնսուլտացիաների և քաղաքական գործընթացների միջոցով պետք է լուծվեն ներքաղաքական խնդիրները` գալով կոմպրոմիսի և կոնսենսուսի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

«Մասնավորապես, շանս է տրվել քաղաքական բանակցային սեղանի շուրջ նստելու այնպիսի քաղաքական գործիչների, ի դեմս Վազգեն Մանուկյանի, որոնք աչքի են ընկնում ժամանակ առ ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, բռնություններով ուղղորդված գործողություններ կատարելու կոչեր անելով, անգամ այդ մարդուն որոշակի մեսիջ է հղված, որ գա նստի բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Փամբուխչյանը։

«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջման փորձ, որին միացել է նաև Գլխավոր շտաբը, ինչի իրավունքը սահմանադրորեն չունի։

«Գլխավոր շտաբի ապօրինի քաղաքական միջամտությանը և քաղաքական հայտարարություններին, ցավոք, սատար է կանգնել նաև ՀՀ նախագահը։ Փոխանակ Օնիկ Գասպարյանը զբաղված լիներ բանակի վերակազմավորման և օրենքով սահմանված մյուս գործառույթներով, նա մտել է քաղաքական դաշտ, որը անթույլատրելի է և հակասահմանադրական։ Նա պետք է այդ ամենի համար պատասխանատվություն կրի, նաև` հետագա գործողությունների համար, այդ թվում՝ հանրապետության նախագահը»,- ասաց Փամբուխչյանը։

Ըստ Փամբուխչյանի՝ եթե վարչապետի կողմից ինչ-որ մեկի պաշտոնի նշանակումը համարվեր հակասահմանադրական, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, որովհետև հնարավոր է այդ մարդը խնդիրներ ունենար իրավական չափորոշիչների հետ կապված, բայց երբ ազատումն է համարվում հակասահմանադրական, ուղղակի ծիծաղելի է։

«Հանրապետության նախագահի մեջբերած խոսքերը և պատրվակը ուղղակի վստահություն չեն ներշնչում»,- հավելեց նա։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։

Հայերեն

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք