ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունն անհրաժեշտ է համարում հարգել միջազգային իրավունքն ու լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր գերիների վերադարձի ապահովման դրույթները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի, ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների և պատանդների փոխանակման կետի դրույթները»:

Միաժամանակ, ԵՄ-ն ընդգծում է. «Եթե արտերկրից ինչ-որ գրոհայիններ դեռևս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա նրանք պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն այնտեղից: Եվրոպական միությունը հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման բանակցությունների կոչ է անում, որոնք տարածաշրջանին կբերեն տևական խաղաղություն»:

Հայերեն العربية English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան