Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է բարեվարքության ստուգման թեմայով աշխատաժողովի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Բարեվարքության ստուգում. հայաստանյան փորձ, ձեռքբերումներ և բարելավման հեռանկարներ խորագրով աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԵԽ երևանյան գրասենյակի ջանքերով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկմանը մասնակցել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը (հեռավար տարբերակով), Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և ԱՄՆ ՄԶԳ փորձագետները։

Փոխնախարար Գրիգորյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումը՝ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն առավել տեսանելի դարձնելու, առկա խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու հնարավորության և դրանց վերաբերյալ միասնական ընկալում ձևավորելու տեսանկյունից:

Անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարի Կառավարության ռազմավարական նպատակադրմանը և ժողովրդավարական ուժեղ ինստիտուտների ձևավորմանն ու դրանց անհրաժեշտ կարողություններով օժտելուն՝ փոխնախարարն ընդգծել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն այդ ինստիտուցիոնալ համակարգի ճարտարապետության առաջին հաստատությունն է, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն ապացուցել է, որ այլևս կայացած ժողովրդավարական ինստիտուտ է, որն ամբողջությամբ իրականացնում է իր լիազորությունները:

Ամփոփելով խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին, որոնք իրենց ավանդն են բերել և շարունակում են աջակցել Հանձնաժողովի կարողությունների զարգացմանը:

Աշխատաժողովի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է բարեվարքության ստուգման համակարգը, դրա իրականացման արդյունքները և այդ ուղղությամբ հետագա գործողությունները:

Հաջորդիվ՝ ներկայացվել են այն պետական մարմինների կարծիքները, որոնք, պաշտոնի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելիս, ստացել և օգտագործել են Հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության եզրակացությունները:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում