Արցախ

Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի ԿԸՀ կազմը սահմանելու մասին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի ԿԸՀ  կազմը սահմանելու մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին, օրենքի պահանջով, ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համաձայն հրամանագրի՝ ԱՀ Նախագահի կողմից ԱՀ ԿԸՀ-ում ներկայացուցիչներ են նշանակվել Արայիկ Լյովայի Լազարյանը, Տիրան Վահրամի Աթանեսյանը և Սիրան Հայկի Ավետիսյանը: «Ազատ հայրենիք - Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացուցիչ է նշանակվել Անուշ Զարմիկի Շահրամանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցությունից՝ Իննա Արթուրի Աբգարյանը, «Արդարություն» կուսակցությունից՝ Միքայել Սիմոնի Սողոմոնյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից՝ Համեստ Էդուարդի Սուլեյմանյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ԱԺ խմբակցությունից՝ Եղիշե Զավենի Առուշանյանը:

Ըստ օրենսդրական կարգավորման՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է հրամանագրի հրապարակմանը հաջորդող օրը, ժամը՝ 12:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում