Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի երկրները օգոստոսին Կազանում կանցկացնեն հումանիտար ոլորտում ինտեգրմանը նվիրված գագաթնաժողովե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրները օգոստոսին Կազանում կանցկացնեն հումանիտար ոլորտում ինտեգրմանը նվիրված գագաթնաժողով: Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը պետք է գործընկերներին ու դաշնակիցներին էկոնոմիկայի, քաղաքականության, հումանիտար հարցերի, անվտանգության ոլորտի հիմնախնդիրների լուծման արդյունավետ տարբերակներ առաջարկիե,-նշել է նա: Բոլոր այդ ուղղությունների վերաբերյալ «առաջարկություններ են նախապատրաստվածե, ասել է Լավրովը «Իտոգիե ամսագրին տված հարցազրույցում: Ըստ նրա, խոսքը «էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտի, բնապաշարների յուրացման, տեխնիկական վերազինման, բարձրտեխնոլոգիական բնագավառներում արդյունաբերական արտադրանքի համատեղ թողարկում կազմակերպելու նախագծերի մասին էե: «Ռուսաստանի նախաձեռնությամբ üԱՏü-ի /ýինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային խումբ/ օրինակով ստեղծված խումբը կոչված է ԱՊՀ-ում նպաստել փողերի լվացման դեմ պայքարի չափորոշիչների հաստատմանըե,- նշել է Լավրովը: