1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման զորամասերում փետրվարի 18-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: