Գեղարքունիքի ճապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Հունվարի 18-19-ին Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան պատճառով Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել, որը հաղթահարվում է սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող մաքրման եւ մշակման աշխատանքների շնորհիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 15-20, Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջաններում՝ 30-40, բարձրլեռնային բնակավայրերում՝ մինչեւ 50 սանտիմետր։ «Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացել են հունվարի 18-ից եւ այժմ էլ ընթացքի մեջ են։ Հունվարի 20-ի կեսօրվա դրությամբ մաքրման եւ մշակման աշխատանքները ավարտվել են միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին, այժմ դրանք ընթանում են մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։ Գործի են դրվել բոլոր տեխնիկական միջոցները։ Աշխատանքների ծավալը մեծ է Վարդենիսի տարածաշրջանում եւ բարձրլեռնային այն բնակավայրերում, որտեղ գրանցվել են ձյան առավելագույն տեղումներ։ Կարեւորն այն է, որ մարզում փակ ճանապարհներ չկան, իսկ դժվարանցանելիությունը օրվա ընթացքում հաղթահարվում է»,- հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը