Արցախ

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են տրանսպորտային ընկերությունների խնդիրները

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են տրանսպորտային ընկերությունների խնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է «Ստեփանակերտ Սերվիս» և «Գլոբալ Սերվիս» ընկերությունների աշխատակիցներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը նախագահին են ներկայացվել ոլորտում առկա, այդ թվում՝ պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները։

Արայիկ Հարությունյանը նախ իր շնորհակալությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և կատարած հերոսական աշխատանքի համար, ապա ընդգծել, որ ներկայացված բոլոր խնդիրների պատշաճ լուծման համար կառավարությունը կգործադրի անհրաժեշտ ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում