Հաստատվել է սոցաջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի ցանկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի նոր ցանկը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ e-gov.am-ում հրապարակված ՀՀ կառավարության 2014 թ դեկտեմբերի 18-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2021թ. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը հաստատելու մասին որոշումից:

Այսպիսով, ըստ ցանկի՝ սոցիալական աջակցություն ստացող համայնքների թիվը 23 է, բնակավայրերինը՝ 77՝ նախկին 16 համայնքի և 38 բնակավայրի համեմատ:

Ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել էր, որ ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 բնակավայրով:

Սահմանամերձ համայնքների բնակիչների համար սահմանված են մի շարք արտոնություններ: Պետությունը 50 տոկոսի չափով փոխհատուցում է սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե է վճարվում ևս Հայաստանի Հանրապետության կառավարությանանունից: Սահմանված են այլ արտոնություններ ևս:

Հայերեն Русский

Լեհաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են պայմանագիր Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ

«Հյուրանոցային գործ» ծրագիրը հավաստագրվել է «City of Oxford College»-ի կողմից

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի

Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան

«Դալան Ֆեստ»-ը կարող է դառնալ ամենամյա ռոք-փառատոն Գյումրիում

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս Խանդանյան

Լիբանանում իսրայելական հարձակումներից 2 մարդ է վիրավորվել

Իրանի պատասխան հարվածներից ԱՄՆ-ին հասցված վնասը The Wall Street Journal-ը գնահատել է 13 միլիարդ դոլար

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ