Ալիևը հայտարարել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին
1 րոպեի ընթերցում
![Ալիևը հայտարարել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/02/1043447.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիի շրջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նոր երկաթուղային գծի երկարությունը կկազմի 100 կմ:
Ալիևը նշել է, թե երկաթուղին մեծ դեր է խաղալու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի ուղղակի երկաթուղային հաղորդակցության գործում: