Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական նոր տարվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական նոր տարվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն և բարօրություն բոլոր ընտանիքներին։

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանը և ամրապնդմանը:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների լավագույն մաղթանքներս»:

ՉԺՀ պետական խորհրդի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի պետական խորհրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն, բարօրություն և դրված նպատակների իրականացում։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և գործնական համագործակցության հետևողական զարգացումը:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն և հաջողություն»:

Հայերեն العربية English Français Русский

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին