Քրիստիննե Գրիգորյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն բարեփոխումներին առնչվող համագործակցային հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը ողջունել է հյուրերին Արդարադատության նախարարությունում և անդրադարձել դեսպանի այցի օրակարգային հարցերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայությանը և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակին առնչվող համագործակցային մի շարք հեռանկարային հարցեր:

Մասնավորապես՝ դեսպանի հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերի բարեփոխումների շրջանակը՝ ընդգծելով, որ վերականգնողական արդարադատության կայացման հիմնական գործիքը Նախարարության համար Պրոբացիայի ծառայությունն է՝ կարևորելով Ծառայության բովանդակային և կիրառական կարողությունների զարգացումը: Այս համատեսքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի պրոբացիոն մոնիթորինգային փորձի փոխանակման վերաբերյալ՝ կիրառվող տեխնիկական սարքերին, ծրագրային ապահովումներին ծանաթանալու, ինչպես նաև ԱՆ Պրոբացիայի ծառայությանը հնարավոր տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտների ներդրման ու գործունեության ընթացքը և դրանց կազմավորմանը նախորդող օրենսդրական լայնածավալ աշխատանքները:

Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ևս դեսպան Չեպլակն ընդգծել է համագործակցության հնարավորությունը՝ Լեհաստանի Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի հետ փորձի փոխանակման կազմակերպման միջոցով:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում