ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։

Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության, պատրաստականության գործընթացի կազմակերպումն ու այլ հարցեր։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նախանշել է այն հիմնական խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, տվել համապատասխան հրահանգներ հետագա ծառայությունն էլ ավելի արդյունավետ կատարելու վերաբերյալ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres