Քաղաքականություն

Պետությունը միջոցներ տրամադրեց 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ստացած ուժերին

1 րոպեի ընթերցում

Պետությունը միջոցներ տրամադրեց 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ստացած ուժերին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Աջակցություն քաղաքական կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ միջոցներ տրամադրեց Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Նախագծով նախատեսվում է ՀՅԴ-ին 2021 թվականին ընդհանուր առմամբ հատկացնել 4 մլն 300 հազար դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ 5 մլն 208 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 մլն 56 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ին 9 մլն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքին՝ 48 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում