Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին տասնամյակներ շարունակ Արցախում հայրենանվեր առաքելություն իրականացնելու և օրհասական պահերին ժողովրդի կողքին լինելու համար՝ չափազանց կարևոր համարելով նրա դերակատարությունը Հայրենիքի զարգացման ու հոգևոր արժեքների պահպանման գործում։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի ու նրա պատմության հերոսական էջերի խորհրդանիշը բոլոր սերունդների համար՝ հույս հայտնելով, որ այն ևս մշտապես իր տեղը կունենա Սրբազան Հոր հոգում, աղոթքներում և գործերում։

Երկրի ղեկավարը շնորհավորել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդ նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովրդի համար այս դժվարին շրջանում թեմակալ առաջնորդն իր գործունեությամբ մեծապես կնպաստի համախմբված ջանքերի գործադրմանը և ժողովրդի հավատքի ամրապնդմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում