Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները հավաք են անցկացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման, տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման, պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր, առաջադրվել նոր խնդիրներ:

Հայերեն