Գիտության դերակատարումը անվտանգային համակարգում. խորհրդարանում լսումներ են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի կարծիքով՝ բանակի արդիականացումը, մեքենայացումն այլընտրանք չունի. գիտությունը անվտանգության հիմքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Գիտությունը որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներում:

Մխիթարյանը շեշտեց գիտության կարևորությունը: «Գիտությունը ոչ միայն անվտանգային ոլորտի, այլ նաև առհասարակ բոլոր ոլորտների հենասյունն է: Սա նորություն չէ: Առաջարկում եմ խոսել, թե ինչպես ենք մենք պատկերացնում գիտության դերակատարումը ՝ ապագա անվտանգային համակարգում: Այս առումով կարևոր է հասկանալ, գույքագրել համահայկական գիտական ներուժը, դրա պոտենցիալը և թե ինչպես ենք մենք այն օգտագործելու: Գիտությունը հիմքն է թե անվտանգության, թե տնտեսության, թե առողջապահության: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի է առանց գիտական հենքի ապահովել զարգացում»,- ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ այսօր բոլորի խնդիրն է գտնել այն լուծումները, որոնք հնարավորություն կտան հեռանկարում ունենալ ապահով, անվտանգ, տարածաշրջանում ամենաանվտանգ երկրներից մեկը:

Նա նշեց՝ վերջին պատերազմը ցույց տվեc, որ կան բազմաթիվ անելիքներ, պետք է որոշումներ կայացնել ապագայի համար: «Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չի լինելու նաև թռիչք: Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին: Առանձին ոլորտներում մենք պետք է լինենք չափազանց հավակնոտ և չվախենանք մեր սեփական երազանքներից ու շարունակենք հավատալ ու գործել ըստ այդմ: Միայն այդ ճանապարհով է, որ կկարողնանանք մեր բանակը արդիականացնել: Բանակի արդիականացումը, բանակի իտելեկտուալացումը, բանակի մեքենայացումն այլընտրանք չունի»,- ասաց պատգամավորն ու հույս հայտնեց, որ լսումների արդյունքում կանեն գաղափարների ծաղկաքաղ ու ըստ այդմ կշարժվեն առաջ:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres