Հրշեջները մարել են փայտամշակման արհեստամոցի հրդեհը Զոլաքարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 31-ին, ժամը 01։18-ին ահազանգ է ստացել, որ Զոլաքար համայնքում այրվում է ավտոտնակ, և ներսում կա ավտոմեքենա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի մոտակայքում գտնվող ավտոտնակին կից փայտամշակման արհեստանոցում (մոտ 60 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:45-ին: Այրվել են հաստոց, տախտակ (մոտ 3 խմ), վառելափայտ (6 խմ), 4 անվադող, իսկ ավտոտնակում ջերմահարվել են «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի լուսարձակները: