Փոխվարչապետ Ավինյանի աշխատանքային այցն ամփոփվել է Կապանում. կայացել է խորհրդակցություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 29-ին այցելել է Սյունիքի մարզ, որտեղ կայացել է 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, Ավինյանը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր հանդիպում ենք դժվարին իրավիճակում, երբ առկա խնդիրները ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև առաջին հերթին անվտանգային բնույթի են: Դրանց լուծումը պահանջում է հրատապություն, ինչպես նաև առավելագույն ճշգրտություն: Օրվա ընթացքում մեր ունեցած հանդիպումներն ու դիտարկումներն առավել ամբողջական պատկերացում տվեցին, թե ինչ հարցեր ունենք օրակարգում, որոնց մանրամասները այժմ պիտի համալիր կերպով քննարկենք: Սակայն առիթից օգտվելով՝ ուզում եմ վերահաստատել, որ կենտրոնական կառավարությունը Սյունիքի կողքին է բոլորառումներով և բոլորխնդիրների լուծման գործում: Ավելին՝ կառավարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել տնտեսական կոնկրետ միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, որոնք դրականորեն փոխելու են իրավիճակը՝ միևնույն ժամանակ լուծումներ ապահովելով առավել հրատապ խնդիրների համար»։

Օրվա ընթացքում փոխվարչապետն այցելել է Գորիս, Որոտան, Շուռնուխ և Կապան համայնքներ, տեղում ծանոթացել իրավիճակին, սոցիալ-տնտեսական ու անվտանգային պայմաններին։ Համայնքների բնակիչների հետ քննարկվել են հրատապ և երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցերն ու նախանշվել դրանց լուծումները։

Տիգրան Ավինյանի աշխատանքային այցն ամփոփվել է Կապանում, որտեղ կայացել է վերոնշյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Փոխվարչապետը ներկայացրել է Որոտան և Շուռնուխ համայնքներում բնակիչների հետ քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ բնակարանը կորցրած ընտանիքների համար կառուցվելու են նոր տներ։ Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկելու են մյուս շաբաթ։ Բնակարանը կորցրած ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրվելու է 300 հազար դրամ միանվագ աջակցություն։ Ավելին՝ մինչև բնակարանների կառուցումը, նվազագույնը 6 ամիս շարունակ, այս ընտանիքների յուրաքանչյուր անդամ ստանալու է նաև 68 հազար դրամ։

Խորհրդակցության ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել ռազմական գործողություններից առաջ գոյություն ունեցած և դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրների ողջ համալիրին, այդ թվում՝ անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը և բնակչության պաշտպանության կազմակերպմանը։ Աշխատանքների իրականացման և ժամանակացույցի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան