Ֆուտզալի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի դեմ խաղին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը:

Ֆուտզալիստները վնասվածք են ստացել հունվարի 28-ին՝ Շչոլկովո քաղաքի «Պոդմոսկովյե» մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում:

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունվարի 29-ին: Սկիզբը՝ 20:00-ին:

Հայերեն